Ալեքսեյ Վորաբյովը տեսանյութ է հրապարակել իր նախկին սիրեցյալի մասնակցությամբ (տեսանյութ)
29-ամյա Ալեքսեյ Վորաբյովը հեշտ չտարավ ընկերուհու հետ բաժանումը: Հունվարի 16-ին երգիչը Instagram-ի իր էջում մի աղջկա նկար էր հրապարակել, որտեղ աղջկա դեմքը փակ էր, և նկարը մեկնաբանելիս նա նշել էր, որ այդ աղջիկը իրեն դավաճանել է: Այս մասին գրում է Peopletalk.ru-ն:
Սակայն երգիչը գտավ ելքը՝ ինչպես հաղթահարել սիրային անհաջողությունները և նկարահանեց նոր տեսահոլովակ «Хочу приехать» երգի համար: Նախկին ընկերուհու դերը կատարել է բրազիլուհի մոդել Աննա Գավլակը, որը, ըստ երևույթին արտաքնապես շատ նման է երգչի նախկին ընկերուհուն: