Սիրիական «Ջեիշ ալ Իսլամ» և «Ահրար աշ Շամ» խմբավորումները չեն ներառվել Ժնևում կայանալիք բանակացությունների կազմում
Սիրիայում ընդդիմության բանակցությունների հարցերով Գերագույն կոմիտեն ՄԱԿ-ի հովանավորությամբ Ժնևում կայանալիք միջսիրիական բանակցությունների մասնակիցների կազմում չի ներառել «Ջեիշ ալ Իսլամ» և «Ահրար աշ Շամ» խմբավորումներից կազմված պատվիրակությանը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով РИА Новости-ին:
Հաղորդվում է, որ ցանկը վերջնական է, սակայն դրանում հնարավոր է փոփոխություններ իրականացնել:
Պատվիրակության կազմում, որը բանակցություններին կմասնակցի, ներառված են Սիրիայի քաղաքական ընդդիմության 10 ներկայացուցիչ, ինչպես նաև զինված խմբավորումների 10 ղեկավար: