Բաղդադում անկարգությունների արդյունքում կա 8 զոհ, 360 վիրավոր
Բաղդադում տեղի ունեցող անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի, շուրջ 360 մարդ տուժել է: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում անելով Al Ghad-ին:
«Քաղաքային հիվանանոց են բերել 8 մարմին և 357 տուժածի»,- հայտնել են աղբյուրները:
Նշենք, որ ավելի վաղ ծայրահեղական շիա քարոզիչ Մուքթադ աս Սադրայի կողմնակիցները մայրաքաղաքի Թահրիր հրապարակում ցույց էին կազմակերպել, որով կառավարությունից պահանջում էին բարեփոխումներ անցկացնել և վերջ դնել կաշառակերությանը, ինչպես նաև փոփոխություններ մտցնել երկրի Կենտրոնական ընտրական կոմիտեի ցանկում: