Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հպարտանում է Իվանկայով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում հայտնել է, որ հպարտանում է իր դուստր Իվանկա Թրամփով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Հպարտանում եմ դստերս՝ Իվանկայով: Չնայած քննադատությանն ու ԶԼՄ-ների կողմից վատ արձագանքմանը՝ նա, միևնույն է, գլուխը բարձր է գնում, դա իրոք հրաշալի է»,- գրել է ամերիկացի նախագահը:
I am so proud of my daughter Ivanka. To be abused and treated so badly by the media, and to still hold her head so high, is truly wonderful!
— Donald J. Trump (@realDonaldTrump) 11 февраля 2017 г.