Պենտագոնը հայտնել է Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռի տեսակը
Հյուսիսային Կորեան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
«ԱՄՆ ռազմավարական կառավարման համակարգերը հայտնաբերել և հետևել են Հյուսիսային Կորեայի հրթիռի արձակումը ժամը 4.55-ին (տեղական ժամանակով): Միջին հեռահարության բալիստիկ հրթիռի արձակումը տեղի է ունեցել Կուսոնգ քաղաքի հարևանությամբ՝ երկրի հյուսիս-արևմուտքում»,- ասվում է Պենտագոնի տարածած հայտարարությունում:
Ամերիկյան գերատեսչությունում նշում են, որ այդ հրթիռը վտանգ էր ներկայացնում Հյուսիսային Ամերիկայի համար: Այնտեղ, այնուամենայնիվ, դժվարացել են այդ արձակումը միանշանակ հաջողված կամ ձախողված անվանել: