Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է երկու անձանց՝ «ԻՊ»-ին անդամակցելու կասկածանքով
Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է «Իսլամական պետության» ենթադրյալ ահաբեկիչների, որոնք մի շարք ահաբեկչական գործողություններ էին ծրագրել իրականացնել Եվրոպայի մի շարք երկրներում: Խոսքը գնում է 45-ամյա, Դանիայի քաղաքացի Մահմեդ Լավանեի և 38-ամյա, Շվեդիայի քաղաքացի Մուհամմեդ Սալեհի մասին: Այս մասին գրում է Լife.ru-ն:
Տղամարդիկ ներխուժել են Թուրքիա՝ օգտագործելով կեղծ անձնագրեր, ապա ծրագրել էին ուղևորվել եվրոպական երկրներ: