Իրանում ձերբակալել են 8 անձանց՝ «ԻՊ»-ի հետ առնչություն ունենալու մեղադրանքով
Իրանում ձերբակալել են ութ մարդու, որոնք մեղադրվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունենալու մեջ: Այս մասին գրում է Mignews.com-ը՝ Իրանի Անվտանգության նախարար Մահմուդ Ալավիի հայտնած տեղեկատվության համաձայն:
Նա նաև նշել է, որ ձերբակալվածները իրանցիներ չեն, և ձերբակալվել են փետրվարի 3-ից 9-ը ընկած ժամանակահատվածում Իրանի տարբեր հատվածներում գործողություններ իրականացնելիս:
Նաև նշվում է, որ ձերբակալվածները պատրաստվում էին ապօրինի գործողություններ իրականացնել իսլամի հեղափոխության տարեդարձի տոնի նախօրեին: