Ինչպես է սկսել Զեյն Մալիկի և Ջիջի Հադիդի սիրավեպը
Զեյն ու Ջիջին արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ հանդիպում են, և ինչպես գիտենք՝ նրանց սիրավեպը սկսեց 2015 թ. American Music Awards-ից հետո: Այդ ժամանակ զույգը լքեց միջոցառումը միասին, և արդեն մեկ ամիս անց նրանք միասին առաջին անգամ հայտնվեցին հանրությանը և չէին թաքցնում իրենց զգացմունքները: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Անցյալ տարվա վերջում երգիչը որոշեց առաջարկություն անել Ջիջիին, սակայն աղջիկը չշտապեց որոշում կայացնել և նրանք հետաձգեցին հարսանիքը: 21-ամյա մոդելը և 23-ամյա երգիչը մինչև օրս միասին են և անչափ երջանիկ տեսք ունեն: