Անիտա Ցոյի խմբի պարողներից մեկը սելֆի անելիս զրկվել է ոտքից
Երգչուհի Անիտա Ցոյի խմբի պարողներից մեկը՝ երեսունամյա Դմիտրի Կիմը, ով մեկ տարի էր արդեն պարում էր Անիտայի խմբում և քասթինգի 120 մասնակիցներից 3 ընտրվողների մեջ էր, զրկվել է ոտքից: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Դմիտրին Լոս-Անջելեսում գտնվելու ժամանակ, ուր մեկնել էր կարիերան շարունակելու նպատակով, սպիտակ քարից պատի մոտ ցանկանում էր սելֆի անել, և քանի նա համապատասխան դիրք էր ընտրում, պատը փլվեց նրա ոտքին:
Նրան անմիջապես տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ բժիշկները կարողացան փրկել կոտրված ոտքը, սակայն որոշ ժամանակ անց արյան վարակում սկսվեց և չորս ապարդյուն վիրահատությունից հետո նրա ձախ ոտքը ստիպված եղան հեռացնել: