Ադրիանա Լիման, Դիանա Կրյուգերը «Jason Wu»-ի աշուն-ձմեռ 2017/2018-ի ցուցադրությանը (լուսանկարներ)
«Jason Wu» ապրանքանիշի դիզայների համար 2017/2018 աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրությունը շատ կարևոր իրադարձություն է դարձել: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Ջեյսոնը տոնում է ապրանքանիշի ստեղծման հոբելյանական 10-ամյակը: Մոդելավորողին, ով իր կարիերան սկսել է տիկնիկների գործարանում դերձակի աշխատանքից, շնորհավորելու էին եկել վեջինիս հավատարիմ երկրպագուհիներ Ադրիանա Լիման, Դիանա Կրյուգերը, Էմիլի Ռատաժկովսկին և ոչ միայն:
Ջեյսոնը նորաձևության ցուցադրման համար ընտրել էր «St. Regis Hotel» հյուրանոցը, որտեղ 2010 թ.-ին անցկացվել էր դիզայների խոշորագույն ցուցադրություններից մեկը, որը վերջինիս համաշխարհային ճանաչում էր բերել:
Կուլիսներում մոդելավորողը նշել է, որ իր համար խորհրդանշական է կրկին հայտնվել այդ վայրում: