Դոնալդ Թրամփն ու Սինձո Աբեն հանգստյան օրերն ընտանիքների հետ Ֆլորիդայում կանցկացնեն (լուսանկարներ)
Երբեմն լուրջ հարցերի քննարկումն ավելի լավ է անցկացնել ոչ պաշտոնական միջավայրում: Հենց այդ պատճառով Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպումը Դոնալդ Թրամփը որոշել է անցկացնել Ֆլորիդայում՝ ավելի հանգիստ մթնոլորտում, որտեղ էլ երեկվանից գտնվում է քաղաքական գործիչն ընտանիքի հետ միասին: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Դոնալդ Թրամփին ուղեկցում են կինը՝ Մելանյան, դուստրը՝ Իվանկան ամուսնու և 3 երեխաների հետ: Սինձո Աբեն նույնպես մենակ չի ժամանել: Վերջինիս ուղկեցել է կինը՝ Ակիե Աբեն:
Թրամփի և Աբեի ընտանիքները հանգստյան օրերը կանցկացնեն ամերիկացի նախագահին պատկանող կալվածքում, որը գտնվում է Մար ա Լագոյում: Քաղական հարցերի քննարկումից զատ գործիչները գոլֆ են խաղալու: