Աֆղանստանում օտարերկրյա ՌՕ ուժերի օդային հարվածներից 20 մարդ է զոհվել
Աֆղանստանի Գիլմենդ նահանգում օդային հարվածներ են իրականացվել, որի արդյունքում առնվազն 20 մարդ է զոհվել: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով մունիցիպալ խորհրդի ղեկավարի կատարած հայտարարությանը:
Նշվում է, որ զոհվածները խաղաղ բնակիչներ են:
Օդային հարվածներն ըստ գործակալության ունեցած տվյալների իրականացվել են օտարերկրյա ՌՕ ուժերի կողմից:
Այլ մանրամասներ ավիահարվածների մասին դեռևս չեն հաղորդվել: