Բաղդադում ուժայինները բազմահազարանոց ցույց են ցրել. կա մեկ զոհ
Իրաքի ուժային կառույցների աշխատակիցները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել Բաղդադի կենտրոնում բազմահազարանոց ցույցը ցրելու համար: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում անելով Sky News Arabiya հեռուստաալիքին:
Ցույցի մասնակիցներից մեկը մահացել է: Իրաքյան իշխանությունների կողմից պաշտոնական հաստատում դեռևս չկա:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրաքի ոստիկանությունը հարկադրված է եղել հատուկ միջոցներ կիրառել, մասնավորապես՝ ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառվել:
Հաղորդվում է, որ ցուցարարների դժգոհությունները պայմանավորված են ընտրական օրենդրությունում փոփոխություններ կատարելու վերաբերյալ կառավարության մտադրությամբ: