Իրանը պատրաստ է իր օդային տարածքը Ռուսաստանին տրամադրել Սիրիայում գործողություն իրականացնելու համար
Իրանը պատրաստ է Ռուսաստանին տրամադրել իր օդային տարածքը՝ Սիրիայում հակաահաբեկչական օդային գործողության ապահովման նպատակով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով IRNA-ին:
Ինչպես հայտնել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին՝ անհրաժեշտության դեպքում ռուսական ինքնաթիռների համար հնարավորություն կընձեռվի Իրանի օդային տարածքով Սիրիայում հաաահաբեկչական գործողություններ անցկացնել:
Նա նաև նշել է, որ Սիրիայի գրոհայինների դեմ պայքարում Իրանի և Ռուսաստանի կոոպերացիան լայմ մասշտաբներ ունի: