ԱՄՆ ՌՕՈւ-ն «ԻՊ»-ի դաշտային հրամանատարի ուղղությամբ հարվածներ են իրականացրել
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարված են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ ֆրանսիական քաղաքացիություն ունեցող դաշտային հրամանատար Ռաշիդ Քասիմի ուղղությամբ: Այս մասին գրում է հայտնում է ТАСС-ը:
ԱՄՆ ռազմական գերատեսչության ներկայացուցիչ Էյդրիեն Ռենքին Հելոուեյը հայտարարել է, որ գրոհայինի ոչնչացման մասին տեղեկությունն այս պահին ստուգվում է:
«Այժմ մենք գնահատում ենք այդ ավիահարվածի արդյունքները»,- նշել է նա:
Վերջինս նաև խոստացել է մոտ ժամանակներս ավելի շատ տեղեկություն տրամադրել Մոսուլի շրջանում վերջին 72 ժամվա ընթացքում իրականացված ռազմական գործողության մասին: