Սնոուդենը մեկնաբանել է լրատվամիջոցների հաղորդագրությունները՝ ԱՄՆ-ին իր հնարավոր արտահանձնման մասին
ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը մեկնաբանել է լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, որ Ռուսաստանը իբրև դիտարկում է իրեն որպես Դոնալդ Թրամփի համար «ընծա»՝ ԱՄՆ իշխանություններին արտահանձնելու հնարավորությունը: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում տալով նրա Twitter-ում կատարված գրառմանը:
Նա մասնավորապես գրել է. «Ոչ մի երկիր իր լրտեսներին չի արտահանձնի, քանի որ մնացածն այդ դեպքում կվախենան նույն ճակատագրին արժանանալուց»:
Նշենք, որ նա ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական Վարչության (ԿՀՎ) տեխնիկական ծառայության նախկին աշխատակից, ով 2013 թվականի հունիսի սկզբին «Washington Post» և «Guardian» թերթերին է հանձնել նյութեր, որով բացահայտել է ԱՄՆ քաղաքացիների գաղտնի ծրագրային լրտեսումը «PRISM», ինչպես նաև «X-Keyscore» և «Tempora» լրտեսական ծրագրերի միջոցով