ԱՄՆ-ն արտաքսել է երկրում ավելի քան 20 տարի բնակված մեքսիկուհուն
Մեքսիկայի իշխանությունները կոչ են արել երկրի քաղաքացիներին զգուշություն դրսևորել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն արտաքսել է Մեքսիկայի քաղաքացուհուն, որը Միացյալ Նահանգներում է բնակվել ավելի քան 20 տարի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով BBC-ի ռուսական ծառայությանը:
Նշվում է, որ հայտարարությամբ է հանդես եկել Մեքսիկայի արտաքին գործերի նախարարությունը:
Հայտարարությունում մասնավորապես ասվում է, որ Գվադելուպե Գարսիա Ռեյոսի արտաքսումն ԱՄՆ-ում ներգաղթյալների համար «նոր իրականության» նկարագրությունն է։ Այդ պատճառով ԱՄՆ-ում բնակվող բոլոր մեքսիկացիներին խորհուրդ է տրվել նախազգուշական միջոցառումներ ձեռնարկել և կապի մեջ գտնվել դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան օգնություն ստանալ: