Էրդողանը հաստատել է սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի անցկացումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուրբաթ օրը հավանության է արժանացրել է երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ սահմանելու միտքը, որն ուղղված է երկրի ղեկավարի իշխանությունն ամրապնդելուն: Այս մասին գրում է Interfax.ru-ն՝ հղում տալով The Associated Press գործակալությանը:
Էրդողանը մասնավորապես հայտարարել է. «Թուրքիան կառավարման համակարգի փոփոխության գործում կարևոր սահմանի է մոտեցել»:
Նշվում է, որ փոփոխությունները սահմանելու մասին հանրաքվեն նախատեսված է անցկացնել ապրիլի 16-ին, իսկ հանրաքվեին նախորդող քարոզարշավը մեկնարկելու փետրվարի 25-ին: