Թրամփը մտադիր է ներգաղթին վերաբերող նոր հրամանագիր ստորագրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ներգաղթին վերբերող «լրիվ նոր«» հրամանագիր ստորագրելու մտադրության մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Associated Press գործակալությանը:
Նշվում է, որ ԱՄՆ նախագահը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ դատարանը կասեցրեց ներգաղթի քաղաքականությունը խստացնող իր նախորդ հրամանագիրը:
Նրա խոսքով՝ նոր հրամանագիրը քիչ է տարբերվելու նախորդից, սակայն չի նշվում, թե կոնկրետ ինչ փոփոխություններ է ԱՄՆ նախագահը մտադիր մտցնել այս նոր հրամանագրում: