Ռուսաստանը կարող է Սնոուդենին որպես «ընծա» փոխանցել Թրամփին
Միացյալ Նահանգների հետախուզությունը հայտնել է, թե Ռուսաստանը կարող է հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդեին որպես «ընծա» փոխանցել նախագահ Թրամփին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով NBC հեռուստաալիքին:
Նշվում է, որ այս տեղեկությունը հաստատել է հատուկ ծառայությունների իր աղբյուրը՝ վկայակոչելով հավաքված հետախուզական տվյալները։ Սնուդենն իր հերթին հայտարարել է, թե այս ամենը հաստատում է, որ ինքը երբեք չի աշխատել Ռուսաստանի օգտին։
Նա Twitter-ի իր էջում մասնավորապես գրել է. «Անհերքելի վկայություն այն փաստի, որ ես երբեք չեմ համագործակցել Ռուսաստանի հետախուզության հետ։ Ոչ մի երկիր իր հետախույզների առուծախի առարկա չի դարձնի»: