Հեքիաթային Վենետիկ. հետաքրքիր փաստեր (լուսանկարներ)
Հեքիաթային ու ռոմանտիկ Վենետիկ: Այս քաղաքում յուրաքանչյուր մարդ պետք է լինի. Գոնե մեկ անգամ: Բավականին շատ պատճառներ կան, համաձայն որի արժե այցելել և անձամբ տեսնել աս քաղաքը:
Քաղաքն ունի աշխարհագրական լավ դիրք: Քաղաքի պատմական կենտրոնը տեղակայված է 118 կղզիների վրա: Քաղաքը հատում են 170 առվակ ու ավելի քան 400 կամուրջ:
Ամբողջ աշխարհում հայտնի են վենետիկյան նավերը: 11 մետր երկարությամբ ու 1.40 մետր լայնությամբ այս նավերի մեջ տեղավորվում է 6 մարդ: Այն ուղղորդում է մի տղամարդ է թիակով: Իսկ 2009թ.հայտնվել է նաև առաջին կին – նավավրը 'Ալեքսանդրա Խայը:
Վենետիկն այն եզակի քաղաքներից է, որ զուրկ է ավտոբուսներից ու մեքենաներից: Այստեղ դրանցով միայն Piazzale Roma կարելի է հասնել: Իսկ գլխավոր փոխադրամիջոցը նավերն են:
Փորձագետների կարծիքով մինչև 2030 թ. Վենետիկը հնարավոր է դառնա քաղաք-ուրվական, ուր զբոսաշրջիկները կայցելեն միայն առավոտյան և կգնան երեկոյան:
Ամեն տարի Վենետիկ են այցելում ավելի քան 18 մլն մարդ, իսկ ամեն օրյա հաշվարկով ' 50 հազար:.
Այստեղ են ստեղծվել նաև դիմակները. 17-րդ դարում քաղաքում արգելվում էր դիմակով ման գալը: Դրա համար էլ այդ դիմակները ներկայումս հանդիսանում են միջոցառումների գլխավոր աքսեսուարները:
Վենետիկում գերեզմանատուն է հանդիսանում նախկինում բանտ համարվող Isola di San Michele-ը: Տեղի բացակայության պատճառով մարդկանց թաղում են շարքերով: