Թրամփը Ռոհանիին խորհուրդ է տվել «ավելի զգույշ լինել»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի նախագահ Հասան Ռոհանիին խորհուրդ է տվել «զգույշ լինել»: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
«Ավելի լավ է նա ավելի զգույշ լինի»,- ասել է Թրամփը:
Նման կերպ Թրամփն արձագանքել է Թեհրանում Ռոհանիի ասած խոսքերին, որտեղ Իրանի նախագահը հայտնել էր, որ երկիրը վճռականորեն կպատասխանի իր հասցեին հնչած բոլոր սպառնալիքներին: