Ջասթին Բիբերը վերադարձել է «Instagram» և դա արել է շատ գեղեցիկ ձևով
Ամիսներ առաջ Ջասթին Բիբերը ինստագրամյան իր էջում լուսանկար էր հրապարակել Սոֆիա Ռիչիի հետ, որի համար երկրպագուները մեկնաբանություններում հանդիմանել էին երգչին, իսկ Սոֆիային «օձ» էին անվանել: Բիբերը խոստացել էր ջնջել իր էջը, եթե երկրպագուները չդադարեցնեն նմանատիպ մեկնաբանությունները: Այս մասին գրում է Peopletalk.ru-ն:
Անցել էր համարյա կես տարի, երգիչը վաղուց բաժանվել էր Սոֆիայից, սակայն ինաստագրամյան նրա էջը այդպես էլ չէր վերականգնվում: Սակայն մոտավորապես հինգ օր առաջ երգչի «Instagram»-ում սկսեցին հայտվել նոր լուսանկարներ ՝ Բիբերի և նրա մենեջերի մասնակցությամբ: Իսկ մի քանի օր առաջ էջում հայտնվեցին 10-ից ավելի լուսանկարներ: Երկրպագուները, իհարկե, ցնծության մեջ են: