Ռեփեր Դրեյքը և Ջենիֆեր Լոպեսը բաժանվել են
Ինպես հայտնում են ներքին աղբյուրները, մեկ ամիս բուռն սիրավեպից հետո Դրեյքն ու Լոպեսը բաժանվել են: Պատճառն ավելի քան ակնհայտ է. նրանք պարզապես չցանկացան զոհել աշխատանքը ի նպաստ անձնական երջանկության: Այս մասին հայտնում է Hellomagazine.ru-ն:
«Նրանք որոշեցին բաժանվել: Ոչ այն պատճառով, որ չեն ցանկանում միասին լինել, պարզապես նրանց երկուսի գրաֆիկն էլ չափազանց ծանրաբեռնված է: Նրանց միջև չկա ոչ մի բացասական միջադեպ: Նրանք շարունակում են շփվել, իսկ նրանց բաժանումը գլխավորապես կապված է ազատ ժամանակի բացակայության հետ:»,- պատմում է նախկին զույգին մոտ կանգնած աղբյուրը: