Ղազախստանի բնակիչները բոյկոտել են «Սերեբրո» խմբին
Վերջերս ռուսական շոու-բիզնեսի հայտնի խմբի մեներգչուհին պատահաբար վիրավորել է մեկ այլ երկրի՝ Ղազախստանի բնակիչներին: Դրան ի պատասխան՝ բնակիչները սոցիալական ցանցերում իսկական բոյկոտ են սկսել: Այս մասին հայտնում է Starhit.ru-ն:
Բանն այն է,որ վերջերս խմբի մեներգչուհի Օլգա Սերյաբկինան և Եկատերինա Կիշյուկը հյուրն են եղել շատ հայտնի մի հաղորդման, որը նվիրված է վիդեոխաղերին, և այն ժամանակ, երբ երգչուհին վիդեոխաղ էր խաղում ուղիղ եթերում, երկրպագուները նրան հարցեր էին ուղղում զանգերի միջոցով:
Երկրպագուներից մեկի զանգին ի պատասխան ,ով նշեց, որ զանգահարել է Ղազախստանից, Օլգան պատասախանեց. «Ղազախստա՞ն. ես թքած ունեմ Ղազախստանի վրա»: Դրանից հետո երգչուհին ինքը լռեց՝ գիտակցելով պահի անհարմարությունը, դահլիճում նույնպես տիրեց լռություն: