Անկարայի համալսարանում անցկացվող ցույցի ժամանակ 11 մարդու են ձերբակալել
Անկարայում տեղական համալսարանի դասախոսներին աշխատանքից հեռացնելու կապակցությամբ անցկացված ցույցի 11 մասնակցի են ձերբակալել: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով NTV հեռուստաալիքին:
Հաղորդվում է, որ անցյալ երեքշաբթի թուրքական իշխանությունները երկրում տիրող արտակարգ դրության շրջանակներում հայտարարել են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապ ունենալու մեղադրանքով կրթական համակարգում 2585 մարդու աշխատանքից հեռացման մասին:
Քարոզչին Անկարան մեղադրում է հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ: Կառավարության օրենքի ուժ ունեցող վերջին որոշման համաձայն՝ աշխատանքից հեռացվել է Անկարայի համալսարանի դասախոսական կազմի կեսը:
Համալսարանի ուսանողներն ու դասախոսները բողոքի ցույց էին կազմակերպել: Նրանց միացել էին նաև այլ համալսարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև հիմնական ընդդիմադիր Ազգային-հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ: