Ղրիմյան թաթարների իրավունքների պաշտպանությունը մեր առաջնահերթություններից են. Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի ԱԳՆ Մեվլյութ Չավուշօղլուն Ուկրաինա կատարած այցի ընթացքում հայտնել է, որ ղրիմյան թաթարների իրավունքների պաշտպանությունը Թուրքիայի առաջնահերթություններից մեկն է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Մենք աջակցում ենք Ուկրաինայի տարաքային ամբողջականությունը: Մեր առաջնահերթությունների թվում են ղրիմյան թաթարները, իրենց ինքնության պաշտպանությունը, պաշտպանությունն ագրեսիայից: Մենք կշարունակենք այդ հարցի շուրջ ղրիմյան թաթարների հետ սերտ հաղորդակցումն ու կբարձրացնենք այն միջազգային հարթություն»,- հայտնել է Չավուշօղլուն: