«Օսկարի» կազմակերպիչները ամենամյա երեկույթ չեն անցկացնի երկրում փախստականներին աջակցելու համար
«Օսկար» մրցանակաբաշխության կազմակերպիչները հայտնել են, որ չեղյալ են համարում իրադարձության պատվին անցկացվող ամենամյա երեկույթն ի օգուտ ԱՄՆ փախստականների մուտքի արգելքի համար տեղի ունեցող ցույցերի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Vox-ին:
Հաղորդվում է, որ երեկույթի փոխարեն «The United Talent Agency» կազմակերպությունը 250 հազար դոլար կհանգանակի ԱՄՆ իրավապաշտպան կազմակերպություներին, ինչպես նաև հիմնադրամ կստեղծի բոլոր այն ֆիզիկական անձանց համար, ովքեր կցանկանան հանգանակություն տրամադրել Միացյալ Նահանգներում փախստականներին օգնոելու համար:
Ինչպես նշել է կազմակերպության տնօրենը՝ երեկույթի չեղարկումը պայմանավորված է իրանցի ռեժիսոր, մրցանակակիր Ասգար Ֆարհադի ԱՄՆ մուտք գործելու հնարավոր արգելքով: