Թրամփի խոստումը՝ Չինաստանի նախագահին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ հեռախոսզրույցի ժամանակ վերջինիս հայտնել է, որ ամերիկյան վարչախումբը կհարգի «միացյալ Չինաստանի» քաղաքականությունը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Այդկերպ Վաշինգտոնը նոր վարչախմբի օրոք ճանաչել է Թայվանի նկատմամբ Պեկինի սուվերեն իրավունքը:
Առաջնորդները նույնպես միմյանց հրավիրել են այցելել ԱՄՆ և Չինաստան: