Եվգենի Պետրոսյանի հարևանը դատի է տվել նրան
Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի հարևանուհին դատական հայց է ներկայացրել իր բնակարանը ջրելու համար: Այս մասին գրում է «РЕН ТВ»-ն՝ հղում տալով «КП»-ին:
Ընդհանուր հաշվով նա աստղային զույգից 350 000 ռուբլի է պահանջում: Այս գումարը կբավականացնի տունը վերանորոգելու համար: Նշվում է, որ Եվգենի Պետրոսյանի բնակարանն էլիտար շենքում է գտնվում:
Ինչպես նշել են Մոսկվայի դատարանում, որտեղ տեղի են ունեցել գործի երկու նիստերը, պատասխանող կողմը ներկա չի գտնվել նիստերին: Նրանց դատարանում ներկայացնում է փաստաբանը:
Նշենք, որ «հարևանների» վերջնական նիստը տեղի կունենա փետրվարի քսանմեկին: