Հերթական սկանդալը՝ կապված «Vogue»-ում ֆոտոշոփ անելու հետ (լուսանկարներ)
«Vogue» ամսագրի պատմության մեջ առաջին «հետքը» չէ՝ կապված ֆոտոշոփի հանդեպ ունեցած մեծ սիրո հետ: Եվ ահա հերթական սկանդալը. ամսագրին մեզադրում են այն հարցում, որ մոդելները մարտ ամսվա համարի շապիկին «բարելավել են իրենց տեսքը» հատուկ ծրագրի միջոցով: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Երկրպագուները հատկապես առանձնացրել են Ջիջի Հադիդին, ով անբնական կերպով բարձրահասակ է երևում: Համացանցի օգտատերերը եզրակացրել են, որ ամսագրի հեղինակները ցանկացել են, օրինակ, որ «plus size» մոդել Էշլի Գրեմն ավելի նիհար երևա: