Արքայադուստր Բեատրիսը նախանձում է Քեյթ Միդլթոնի փառքին
Արքայադուստր Բեատրիսը՝ Եկատերինա 2-րդ թագուհու որդի, Յորքյան հերցոգ Էնդրյուի ավագ դուստրը և արքայազններ Հարրիի և Ուիլիամի զարմուհին, հենց սկզբից չի հավանել Քեյթ Միդլթոնին: Դեռևս այդ ժամանակ Քեյթն ամուսնացած չէր Ուիլիամի հետ, և Բեատրիսը մեծամտորեն էր վերաբերվում Քեյթին: Այս մասին հայտնում է Cosmo.ru-ն:
Ինչպես հայտնի է դարձել, Բեատրիսը անթաքույց նախանձում է Միդլթոնին.«Նա նայում է Քեյթին և տեսնում,որ նա ունի այն ամենը, ինչ Բեատրիսը ունի ի ծնե՝ շքեղ հագուստ, մեքենաներ, թանկարժեք զարդեր, թիկնապահներ, և ամենակարևորը՝ շրջապատի սերը: Բեատրիսը իրեն անտեսված է զգում»,- պատմում են մոտ կանգնած աղբյուրները:
Ի դեպ արքայազնների զարմուհին արքայադստեր համար բավականին ազատ կյանք է վարում: Իր կրտսեր քրոջ՝ Էժենիի հետ մշտապես գտնվում է հավաքույթների և երեկույթների կենտրոնում: