Ադրբեջանի իշխանությունները վրդովված են Լապշինի հարցի քաղաքականացումից
Ադրբեջանի իշխանությունները վրդովված են ռուս-իսրայելական բլոգեր Ալեքսանդր Լապշինի շուրջ առաջացած իրավիճակի քաղաքականացումից: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովի հետ անցկացրած հարցազրույցը:
Բելառուսի գերագույն դատարանը երեքշաբթի ուժի մեջ է թողել Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող բլոգեր Լապշինի Ադրբեջան արտահանձնման մասին Գլխավոր դատախազության որոշումը: Նույն օրը երեկոյան վերջինիս Մինսկ-Բաքու հատուկ չվերթով արտահանձնել են ադրբեջանական կողմին:
Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ Լապշինը օրենքներ է խախտել, ինչի պատճառով քրեական գործ է հարուցվել, որի իրավաբանական հիմքին համապատասխան հարցում է արվել Ինտերպոլին, ինչից հետո էլ բելառուսական կողմը նրան ձերբակալել է:
Ըստ ադրբեջանական կողմի՝ «ամեն ինչ արվել է օրենքի սահմաններում՝ ԱՊՀ-ի շրջանակում Քիշնևի կոնվենցիային համապատասխան»:
Այնուամենայնիվ, ՌԴ ԱԳ նախարարը, մեկնաբանելով Բելառուսի կողմից Լապշինի արտահանձնումը, հայտնել է, որ Ռուսաստանի քաղաքացու արտաքսումը երրորդ երկրից անթույլատրելի է: