Բիյոնսեի և Ջեյ Զիի հնգամյա դուստրը սեփական ապրանքանիշի հագուստի արտադրություն է սկսելու
Հետևելով Քիմ Քարդաշյանի և Քայնե Ուեսթի դստեր օրինակին՝ Բիյոնսեի և Ջեյ Զիի հնգամյա դուստրը՝ Բլյու Այվին, նույնպես սկսում է սեփական բրենդի հագուստի արտադրություն: Աղջիկը արտադրելու է երեխաների համար նախատեսված հագուստ, որը կկրի «Blue Ivy Carter» անվանումը: Այս մասին հայտնում է Cosmo.ru-ն:
Աղջիկը, իհարկե, կօգնի իր մայրիկին ստեղծել հագուստի նոր մոդելներ, ինչպես նաև աքսեսուարներ, օծանելիք և վիդեոխաղեր:
Հիշեցնենք, որ Բիյոնսեն արդեն սկսել է «Ivy Park» սպորտային հագուստի սեփական արտադրությունը: