«Starbucks»-ը կօգնի միգրանտ աշխատակիցներին, որոնց վերաբերում է Թրամփի հրամանը
ԱՄՆ-ում աշխարհի ամենամեծ սրճարանների ցանց ունեցող «Starbucks» ընկերության ղեկավարությունը պատրաստվում է անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրել աշխատակիցներին և նրանց ընտանիքներին:
Մասնավորապես, այդ աջակցությունը կցուցաբերվի նրանց, ում վերաբերում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթի քաղաքականության խստացման հրամանը: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Fox News հեռուստաալիքին:
Այդպիսով՝ ընկերությունը հայտարարել է, որ ամեն հարցով կաջակցի իր աշխատակիներին և կօգնի այդ դժվարին պահին: