Լոս Անջելեսի իշխանությունները սպանված սևամորթի ազգականներին կվճարեն 1,5 մլն դոլար
Լոս Անջելեսի իշխանությունները համաձայնվել են 1,5 մլն դոլարի փոխհատուցում վճարել ձերբակալելիս իրավապահների կողմից գնդակահարված սևամորթ տղամարդու ազգականներին: Այս մասին գրում է TACC-ը՝ հղում տալով Los Angeles Times պարբերականին:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել 2014 թվականին, որից հետո ԱՄՆ-ում զանգվածային անկարգություններ են սկսվել: Աղքատ թաղամասերում պարեկող 2 ոստիկաններ նկատել են կասկածելի թվացող 25-ամյա Իզել Ֆորդին, կասկածել նրան թմրանյութեր պահելու մեջ, իսկ հետո փորձել են ձերբակալել նրան:
Բախում է տեղի ունեցել, որի արդյունքում 25-ամյա երիտասարդը հրազենային վիարվորում է ստեցել:
Հետաքննության արդյունքներով՝ իշխանությունները եզրակացրել են, որ ոստիկանները ստիպված էին ինքնապաշտպանվել և օրենքը չեն խախտել: