Մամուլում հայտնվել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպչի՝ Օբամային ուղղված նամակը
«The Miami Herald» պարբերականը Հալիդ Շեյխ Մոհամմեդի նամակից հատված է հրապարակել, որին ԱՄՆ-ում համարում են 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում իրականացված ահաբեկչությունների կազմակերպիչը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ նամակը հասցեագրված է նախկին նախագահ Բարաք Օբամային և գրվել 2015 թվականի հունվարին, սակայն Գուանտանամո բանտի աշխատակիցները, որտեղ պահվում է Մոհամմեդը, հրաժարվել են այն ուղարկել պետության ղեկավարին: Երկրի դատական իշխանություններին ահաբեկչի փաստաբանի դիմումից հետո նամակը, ամեն դեպքում, հայտնվել է Օբամայի սեղանին:
Նամակը բաղկացած է 18 էջից: Օբաման նամակում որակվում է որպես «օձի գլուխ», «հարստահարման և բռնապետական երկրի» նախագահ: