Սպիտակ տունը ահաբեկչության մեջ կասկածվողների ցանկն է հրապարակել
Սպիտակ տունը ԶԼՄ ներկայացուցիչներին է ներկայացրել Թրամփի կողմից ստորագրված օրենքով ԱՄՆ մուտքի արգելք ունեցող մահմեդական 7 երկրների 24 քաղաքացիներից կազմված ահաբեկչության մեջ կասկածվողների ցանկը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով РИА Новости-ին:
Սպիտակ տանը նշել են, որ Սոմալիից, Իրաքից, Իրանից, Եմենից, Սիրիայից և Լիբիայից կան նվազագույնը 24 փախստական և այլ ներգաղթյալներ, ովքեր կապ ունեն ահաբեկչության հետ: Նշվում է որ կասկածյալներից ոչ ոք դեռ չի հասցրել հանցագործություն իրականացնել:
Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ հայտնել էին, որ կասկածում են այն բանում, թե ԱՄՆ նախագահ Դոնլադ Թրամփի կողմից նշված մահմեդական 7 երկրների քաղաքացիներից գոնե մեկը ԱՄՆ-ում մեղադրվել է ահաբեկչության մեջ: