Թրամփը հայտնել է, որ ՉԺՀ-ի հետ կառուցողականան հարաբերություններ ձևավորելու հույս ունի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սիր Ծինփինին ուղերձ է հղել, որում համագործակցության հույս է հայտնել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Ուղերձում նախագահը նշել է, որ երկու երկրների համար փոխշահավետ, կառուցողական հարաբերություններ ձևավորելու համար ՉԺՀ-ի նախագահի հետ աշխատելու հույս ունի:
Թրամփը նաև շնորհակալություն է հայտնել Սիր Ծինփինին իր նախագահական լիազորությունները ստանձնելու ժամանակ շնորհավորելու համար և չինացի նախագահին աքլորի տարում ծաղկում է մաղթել: