Մայքլ Ջեքսոնի մարմինը արտաշիրիմում կանեն դստեր աղմկահարույց հայտարարություններից հետո
Մայքլ Ջեքսոնի մարմինը պատրաստվում են արտաշիրիմում անել: Սրա համար հիմք են հանդիսացել փոփ-արքայի դստեր խոսքերն այն մասին, որ Մայքլ Ջեքսոնը, այնուամենայնիվ, սպանվել է, իսկ հանցագործության հետքերը թաքցվել են: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Հետաքննությունը որոշվել է վերսկսել Մայքլ Ջեքսոնի դուստր Փերիսի խոսքերից հետո: Նա «Rolling Stone»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ իր հոր մահը «ծրագրված է եղել»: Փոփ-արքայի դուստրը նաև լրագրողներին հայտնել է, որ հաճախ Մայքլ Ջեքսոնն ասում էր. «Ինձ մի օր կսպանեն»:
Փերիսը վստահ է այն հարցում, որ իր հորը սպանել են: «Դա կնհայտ է: Ամեն ինչ դա է ցույց տալիս: Իսկական երկրպագուները և ընտանիքի անդամենրը գիտեն դրա մասին»: