Ալիևը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին Լապշինին արտահանձնելու համար
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բաքվին արտահանձնելու համար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ԱՀ նախագահի կայքի հաղորդագրությանը:
«Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ չորեքշաբթի օրը տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին և բելառուսական կողմին արդար դիրքորոշման ցուցադրման և բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բաքվին արտահանձնելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ալիևի խոսքով՝ այս քայլը վկայում է Բաքվի և Մինսկի հարաբերությունների ռազմավարական և ընկերական բնույթի մասին: