Լեդի Գագայի պատասխանը՝ իրեն գեր անվանողներին
Երգչուհի Լեդի Գագան որոշել է պատասխանել նրանց, ովքեր իրեն քննադատում են գիրանալու համար: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «TMZ»-ին:
«Ես լսել եմ, որ իմ մարմինը քննարկումների թեմա է դարձել: Այսպես, ես հպարտանում եմ իմ մարմնով, իսկ դուք պետք է հպարտանաք ձերով»,- հայտնել է նա:
Երգչուհին բոլորին հորդորել է չփորձել դուր գալ և բավարարել ինչ-որ մեկին, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր իրեն աջակցել են:
«Ես կարեղ էի միլիոն պատճառ հայտնել, թե ինչու դուք չպետք է ինչ-որ մեկին դուր գաք, որպեսզի հաջողություն ունենաք»,- նշել է Լեդի Գագան: