Քայլի Ջեններին դատի են տվել իր անվան համար
Քայլի Մինոգի անվանակիցը լինելը թանկ է արժեցել Քայլի Ջենների համար: Երգչուհին դատի է տվել տասնիննամյա Քայլի Ջեններին, ում կարծիքով Քարդաշյաններին պատկանող կոսմետիկայի «Kylie» շարքը կարող է վնասել իր հեղինակությանը: Չէ՞ որ «Քայլի» անվանումը շատերը կապում են 80-ականների ավստրալացի աստղի անվան հետ: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Երգչուհին որոշել է դատի տալ խնդրահարույց իրավիճակը լուծելու նպատակով և շահել է դատը: Սակայն, ինչպես հայտնի է դարձել, Քայլի Ջենները մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը: Փաստորեն կոնֆլիկտը դեռ լուծված չէ: