Մալավիի դատարանը թույլատրել է Մադոննային որդեգրել զույգ աղջիկների
Մալավիի գերագույն դատարանը թույլատրել է փոփ երգչուհի Մադոննային որդեգրել ևս երկու երեխայի՝ զույգ աղջիկների: Այժմ երգչուհին այդ աֆրիկյան երկրից կդաստիարակի չորս երեխայի:Այս մասին հայտնում է Cosmo.ru-ն:
Բոլորովին վերջերս Մադոննան ժխտել էր այդ երկրից երեխա որդեգրելու միտքը, նշելով, որ այնտեղ է այցելել միայն բարեգործական նպատակներով:
Սակայն պարզվում է, որ Մադոննան փորձել է որդեգրել Էսթեր և Սելլա Մվալեներին: Ամենայն հավանականությամբ մոտակա 24 ժամվա ընթացքում Մադոննան աղջիկների հետ միասին կլքի Մալավիի Հանրապետությունը: