Իվանկա Թրամփն իր որդուն անձնական օգնական է «նշանակել» (լուսանկար)
ԱՄՆ նախագահի դուստր Իվանկա Թրամփը 10 ամսական որդուն անձնական օգնական է «նշանակել»: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Իվանկայի ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարն ու գրառումը:
«Սպիտակ տանն իմ անձնական օգնական Թեոդորի հետ զանգին եմ պատասխանում»,- գրել է երկրի առաջին դուստրը:
Նշենք, որ երդմնակալությունից հետո Դոնալդ Թրամփը և իր դուստրն ակտիվորեն լուսանկարներ են հրապարակում Սպիտակ տնից, ինչն ունենում է և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն: