«Bank of America»-ն առանց անձնակազմի բաժանմունք է բացել
«Bank of America»-ի ներկայացուցիչ Էնն Փեյսը հայտնել է, որ ֆինանսական կազմակերպությունը հունվարին 3 ավտոմատացված բաժանմունք է բացել, որոնք առանց անձնակազմի են: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Reuters գործակալությանը:
Ներկայացուցչի խոսքով՝ գրասենյակներում հաճախորդները կարող են ոչ միայն բանկոմատներից օգտվել, այլ նաև վարկային քարտ պատվիրել, ինչպես նաև հիփոթեքային կամ ավտովարկ ձևակերպել:
Նշվում է, որ «Bank of America»-ի մյուս բաժանմունքների աշխատակիցները կարող են հաճախորդներին օգնել տեսակապով: