Հանրապետության տարբեր հատվածներում ձյան հետևանքով մեքենաներ են արգելափակվել
Փետրվարի 8-ին, ժամը 09:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի թիվ 17 շենքի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբ:
Փրկարարները Հ. Քոչար փողոցի թիվ 17 շենքի բակում արգելափակումից դուրս են բերել «Mercedes C» մակնիշի 70 ZZ 079 պետհամարանիշի ավտոմեքենան:
***
Փետրվարի 8-ին, ժամը 02:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Էրո» տաքսի ծառայությանը պատկանող «Renault» մակնիշի 33 UT 173 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Փետրվարի 8-ին, ժամը 01:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «BMW X5» մակնիշի T04TT777 պետհամարանիշով ավտոմեքենան: