Եգիպտոսի իշխանությունները որոշել են էլեկտրոնային մուտքի վիզաներ ներդնել
Եգիպտոսի իշխանությունները մտադիր են վերանայել զբոսաշրջության ոլորտում ներգրավված բոլոր կառույցների օրենսդրական բազան Մասնավորապես, այդպիսով՝ այն համապատասխանեցնելով միջազգային զբոսաշրջային ստանդարտներին: Այս մասին գրում է TACC-ը՝ հղում տալով երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսինի կատարած հայտարարությանը:
Խորհրդակցության ժամանակ, քննարկվել է «Եգիպտոս մուտքի էլեկտրոնային վիզաների ներդրման մեխանիզմների հարցը», ինչպես նաևառաջարկվել է ուսումնասիրել բաց երկնքի քաղաքականությանը Եգիպտոսի միանալու հնարավորությունը, այդպիսով՝ նպատակ ունենալով «խթանել երկիր մասնաոր ավիաընկերությունների թռիչքները»:
Բացի այդ, առաջարկվել է հատուկ ուշադրություն դարձնել կրոնական եւ բժշկական տուրիզմի տարածմանը: Համապատասխան փաստաթղթերը պետք է ներկայացվեն երկրի ղեկավարին մինչև այս տարվա մայիս ամիս, իսկ մնացյալ փաստաթղթերը մեկ ամիս ուշ: