Հոլիվուդյան դիզայներ Անաբել Տոլմանը մահացել է քնած ժամանակ
Հունիսի ութին Նյու-Յորքում մահացել է 36-ամյա հայտնի դիզայներ Անաբել Տոլմանը, ով պատասխանատու էր մեծ թվով հայտնի աստղերի արտաքին տեսքի համար տաբեր կարմիր գորգերի վրա:
Անաբելը կյանքից հեռացել է քնած ժամանակ՝ նյու-յուրքյան իր ապարատամենտում:
Մահվան կոնկրետ պատճառը դեռևս հայտնի չէ:
Դիզայների խորհուրդներին էին հետևում Օլսեն քույրերը, Սկարլետ Յոհանսենը, Լիվ Թայլերը և Հոլիվուդի այլ աստղեր:
2011 թվականին Hollywood Reporter հրատարակչությունը Անաբելին ներառել է աշխարհի 25 ամենազդեցիկ դիզայներների շարքում: