«ԻՊ»-ի օտարերկրացի անդամները հրաժարվում են մասնակցել մարտական գործողությունների
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օտարերկրացի անդամներից շատերը հրաժարվել են մասնակցել ռազմական գործողություններին: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Washington Post պարբերականին:
Նշվում է, որ իրաքյան զինվորականների տրամադրության տակ են հայտնվել «խնդրահարույց մարտիկների» մասին փաստաթղթերը:
Մասնավորապես, Մասուլի շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բազաներից մեկի գրավումից հետո իրաքցի զինվորականների հայտնաբերած փաստաթղթերը վկայում են խմբավորման օտարերկրացի զինյալների շրջանում անհնազանդության մասին: Փաստաթղթերում խոսվում է ընդամենը 14 նման զինյալի մասին: